|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց և հետաձգվեց դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի գործով առաջին դատական նիստը: Դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղիբյանը՝ նշելով, որ Վարդան Պետրոյանի ֆրանսիացի պաշտպանը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թարգմանված ստացել է մարտի 2-ին, հետևաբար, դատարանի վճռի դեմ բողոք ներկայացնելու ժամկետը դեռևս չի ավարտվել: Բացի այդ,` ըստ Ջաղինյանի, պաշտպանը վերաքննիչ բողոքները թարգմանված չի ստացել, այսինքն՝ զրկվել է նաև դրանց վերաբերյալ տեսակետ հայտնելու իրավունքից։
Պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը՝ մյուս պաշտպանին հնարավորություն տալով բողոքարկել վճիռը կամ որոշում կայացնել չբողոքարկելու մասին։ Նիստը նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը բավարարեց որոշումը և հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 21-ին:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` եթե Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներման որոշում լինի, այն կտարածվի նաև իր պաշտպանյալի վրա: