Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մերժեց 2013-ի հունիսին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով վերաքննիչ բողոքն ու անփոփոխ թողեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի վճռով` Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ, որպես պատիժ, նշանակվել էր տուգանք` 120.000 ՀՀ դրամի չափով, որը, սակայն, համաներման ակտով չէր կիրառվել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը պահանջում էր ամբողջությամբ բեկանել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Արտակ Բուդաղյանի նկատմամբ կայացրած դատավճիռը և Բուդաղյանին իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ ու արդարացնել: