|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մարտի 4-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, տեղի կունենա «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ մեղադրական կողմի բողոքների քննությունը: Այս մասին տեղեկացանք datalex տեղեկատվական համակարգից:
Տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը միջնորդում է վերանայել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` անցյալ տարվա դեկտեմբերի 18-ի դատավճիռը և կայացնել ճիշտ վճիռ: Իսկ գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ զինվորական դատախազությունը միջնորդում է բեկանել արդարացման դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003թ.-ին ծառայության ընթացքում Մատաղիս գյուղում իրենց ծառայակիցների սպանության մեջ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անցյալ տարվա դեկտեմբերի 18-ի դատավճռով արդարացրել էր տղաներին: