կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-17 17:13
Իրավական

Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործը քննող դատավորը լավագույնն է ճանաչվել

Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործը քննող դատավորը լավագույնն է ճանաչվել

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է 2014 թվականի լավագույն դատավորներին ու դատարանները:



Մասնավորապես` 2014 թվականի լավագույն դատավորներ են ճանաչվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը:


Նշենք, որ վերջինս հայտնի է մի շարք հնչեղ գործերով: Նրա վարույթում է քննվել լեգենդար ծանրորդ, ներկայումս Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի վերաբերյալ գործը, իսկ ներկայումս քննվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործը:

 

Տարվա լավագույն դատարաններ են ճանաչվել Սյունիքի մարզի և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները:


Լավագույն դատավորները և դատարաններն ընտրվել են հանձնաժողովի կողմից` ներքոհիշյալ չափորոշիչների հիման վրա`

 

1. քննվող գործերի քանակը,
2. բողոքարկված և բեկանված կամ փոփոխված գործերի քանակը,
3. գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը,
4. դատավորների մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին, սեմինարներին և այլ միջոցառումներին,
5. կարգապահությունը,
6. դատավորի դեմ ներկայացված հիմնավոր դիմում-բողոքները,
7. դատավորի մասին մամուլի հիմնավորված հրապարակումները,
8. ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովներում վարույթների հարուցումը և դրանց ընթացքը,
9. դատավորի վարքագիծը և հեղինակությունը,
10. կոլեկտիվի վերաբերմունքը դատավորի նկատմամբ: