կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-21 15:12
Իրավական

Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով

 Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարուց ավել տևած դատաքննությունից հետո քիչ առաջ հրապարակեց 2013թ-ի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով դատավճիռը: Դատավոր Նապոլեոն Օհանյանը մեղավոր ճանաչեց գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանին և նրա նկատմամբ տուգանք նշանակեց 120 հազար դրամի չափով:

Մեղադրող դատախազը Բուդաղյանի համար 150 հազար դրամ տուգանք էր առաջարկել:

Հիշեցնենք, որ ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել»:

Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում իր ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող `Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Հիշեցնենք, որ մարզպետի տան դիմաց արձակված կրակոցներից Ավետիք Բուդաղյանը մահացել էր: