Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Комсомольская правда-ի թղթակից Դարյա Ասլամովան այցելել է Թուրքիա, եղել վերջին երկու խոշոր ահաբեկչությունների վայրերում, խոսել լրագրողների հետ, որոնց արգելված է գրել ահաբեկչության թեմաներով։ Ասլամովան նաև եղել է Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիրում (հայկական Տիգրանակերտ) և տեսել քաղաքացիական պատերազմի շեմին հայտնված Թուրքիան, ինչի մասին թուրքական մամուլը լռում է։
Ո՞ւմ են ձեռնտու ահաբեկչությունները:
Ասլամովան զրուցել է իր գործընկերներ Ռամզանի և Աքգյուլի հետ, ովքեր աշխատում են խոշորագույն պետական հեռուստաընկերությունում:
«Անկարան խորհրդանշական տեղ է՝ մայրաքաղաք: Եվ այնտեղ նման խոշոր ահաբեկչություն կարող է իրականացնել միայն պրոֆեսիոնալը․․․ Երբ մեծ ցույցեր են, ոստիկանությունն անվտանգության օղակ է ստեղծում»,- ասում է Աքգյուլը:
«Իսկ արդյո՞ք զարմանալի չէ, որ 100 սպանվածների, մոտ 300 վիրավորների թվում իբր ցույցը հսկող ոչ մի ոստիկան չկա: Չկային անցակետեր, մետաղորսիչ սարքեր: Դու հարցնում ես՝ ո՞ւմ է ձեռնտու այդ քաոսն ընտրություններից առաջ: Միայն մեկ մարդու՝ Էրդողանին»,- ասում է նա Ասլամովային։
Թուրք լրագրողները նշել են, որ ահաբեկչությունն իրականացրել են ԻՊ-ի զինյալները, սակայն՝ հատուկ ծառայությունների լիակատար վերահսկողությամբ:
«Էրդողանը խաղասեղանին է դրել ամեն ինչ: Երկիրը նրան չի ների Սիրիայում կատարվածը: Նա կերակրել է ահաբեկիչներին, օգնել նրանց զենքով, գումարով: Նրա ավարտը Հաագան է»,- ասել են նրանք:
Ասլամովան իր ծավալուն ռեպորտաժում անդրադառնում է նաև «եռացող» հարավին։
Լրագրողը պատմում է, որ իրենց զարմացած հայացքով են դիմավորել Դիարբեքիրում․ դեռ երկու օր առաջ քաղաքում պարետային օրեր էին։ Բնակիչները պատմել են, որ մարդկանց արգելել են տներից դուրս գալ, քաղաք են մտցվել տանկեր, անդադար կրակոցներ են հնչել՝ որոնվում էին քուրդ «ահաբեկիչներ»:
Զոհերի հստակ թիվն այդ դեպքերից հետո հայտնի չէ, սակայն հայտնի է մեկ 12-ամյա աղջկա մահվան մասին, ով հացի գնալիս է եղել։ Ասլամովան զարմացած ասել է , որ դա քաղաքացիական պատերազմ է, ինչո՞ւ են լռում ԶԼՄ-ները: Ի պատասխան բնակիչները հայտնել են, որ այդ պատերզամը սկսվել է դեռ հունիսից, երբ Էրդողանը պարտվեց ընտրություններում։
Ասլամովային ցույց են տվել քաղաքը՝ ջարդված ապակիներ, փլուզված տներ, բարիկադներ, ավազով պարկեր։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ: