Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անգլիայում հրատարակվող The Economist շաբաթաթերթն անդրադարձել է Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում 50 մարդու կյանք խլած ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:
Թերթը, ուշադրություն հրավիրելով Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի` երկիրը ահաբեկչությունից հետո միավորելու ջանքերին, նշում է. «Արդերնն ամեն ինչ անում է սպանված մուսուլմանների` բոլորին հավասար լինելը ցույց տալու և ահաբեկչի ատելության գաղափարախոսության` երկրում տեղ չունենալը շեշտելու ուղղությամբ: Այդ պատճառով տարօրինակ էր, որ մարտի 20-ին ստիպված էր Թուրքիա ուղարկել ԱԳՆ ղեկավար Ուինսթըն Փիթըրսին` Էրդողանի հայտարարությունների դեմ դուրս գալու համար: Էրդողանը օգուտ է ստանում այդ ահաբեկչության մեջ համաշխարհային իսլամաֆոբիան պատասխանատու համարելու համար: Նա նույնիսկ համարձակվել է մեղադրել Արևմուտքին: Էրդողանն ահաբեկչությունները օգտագործում է ձայներ հավաքելու և մարտ ամսվա վերջին նախատեսվող ՏԻՄ ընտրություններից առաջ պահպանողական գաղափարախոսությունը կենդանացնելու համար: Թուրքիայի տարբեր վայրերում արած հայտարարություններում դրանք որակել է որպես Թուրքիայի և իսլամական աշխարհի դեմ ուղղված քայլ», - ըստ BBC-ի թուրքական ծառայության` գրում է թերթը:
Նաև նշվում է, որ Էրդողանը, անդրադառնալով ահաբեկչի հրապարակած հռչակագրին, որում սպառնում է թուրքերին քշել Եվրոպայից, մեղադրել է Արևմուտքին. «Նրա հետևում լուրջ խումբ կա: Ինչո՞ւ է Արևմուտքը լռում: Ստեղծեցին, պատրաստեցին և տվեցին նրա ձեռքը»: