Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս շաբաթ ՌԴ Հետաքննչական կոմիտեն Վալերի Պերմյակովի գործը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին։
Комсомольская правда-ի հատուկ թղթակից Նիկոլայ Վարսեգովը ժամանել է Գյումրի և գործի մանրամասների վերաբերյալ մեծ հոդված պատրաստել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին կատարված` Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Նա զորամասում ծառայության էր անցել դեպքից մոտ մեկ ամիս առաջ։
Ըստ հետաքննության՝ Պերմյակովը գիշերը լքել է ռազմաբազան, ոտքով անցել 4 կմ, մտել Ավետիսյանների տուն, իրականացրել սպանությունը, փոխել հագուստը և առավոտյան ժամը 6-ին մոտ գնացել դեպի Թուրքիայի սահման։
Երևանում ռուս բարձրաստիճան զինվորականը թերթի լրագրողին հայտնել է, որ առաջին բանը, որ Պերմյակովն ասել է սահմանապահներին, եղել է այն, որ ինքը ոչ ոքի չի սպանել։ Իրեն տվել են 2 պեպսի-կոլա և 2 շաուրմա։ Ըստ պաշտոնյայի՝ ոչ ոք այդպես էլ չհասկացավ՝ ինչ է դա նշանակում, սակայն հետաքրքիր է, որ այդ` «չսպանելու» մասին ցուցմունքները, չգիտես` ինչու, անհետացել են հարցաքննման արձանագրությունից:
Վարսեգովը փորձում է վերլուծել Պերմյակովի քայլերը: «Պերմյակովը Գյումրիում ծառայել էր ամսից մի փոքր ավելի: Եվ, եթե հավատանք նրա ղեկավարներին, տեղանքին ծանոթ չէր։ Նրան ոչինչ չէր կարող կապել Ավետիսյանների ընտանիքի հետ։ Ռազմաբազայից Ավետիսյանների տուն տանող ամենակարճ ուղին, եթե լավ գիտես ճանապարհը, 4 կմ է՝ քաղաքի կենտրոնով։ Կարո՞ղ է հրացանով մարդն անցնել Գյումրիի միջով 4 կմ՝ չգրավելով ոստիկանների, տաքսիստների ուշադրությունը։ Վստահ չեմ։ Ես հատուկ դուրս եմ եկել գիշերը ժամը 2-ին, և շատ տաքսիստներ հարցնում էին, թե ուր եմ գնում, և առաջարկում էին տանել։ Ոստիկաններ նույնպես կային»,- գրում լրագրողը:
Վարսեգովը Պերմյակովի գործով հետաքննության տվյալներում նաև այլ հակասություններ է գտել:
Ամբողջական հոդվածը ՝ այստեղ: