|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսական Комсомольская правда-ն նյութ է հրապարակել մայիսյան տոներին շատ կիրառվող կերակրատեսակի՝ խորովածի մասին:
Պարբերականը նշում է, որ խորովածի պատրաստման բաղադրատոմսեր ունեն շատ ազգեր, սակայն ռուսներին ավելի մոտ է կովկասյան ժողովուրդներինը:
«Մեզ ավելի հոգեհարազատ է խորովածը՝ կովկասյան ձևով: Այն տարածում ստացավ ռուս-թուրքական պատերազմից հետո. Կարսի գրավումից հետո տեղի հայերը, որոնք ռուս զինվորներին համարում էին ազատագրողներ, շռայլորեն հյուրասիրում էին ավանդական խորովածով: Պուշկինն իր «Ճամփորդություն Արզրում»-ում ևս հիշատակել է ղարսյան խորովածը` (ոչխարի մսով և սոխով), որ նրան թվացել է խոհարարական արվեստի գլուխգործոց»,- գրում է պարբերականը: