| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում հավաքած միավորների շնորհիվ հնարավորություն կստանա պայքարելու Ռիոյում ապրիլին կայանալիք օլիմպիական խաղերին նախորդող «Թեստ իվենթ»-ին: Աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում նա իրավունք կստանա մասնակցելու օլիմպիական խաղերին:
«Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկներից Արթուր Դավթյանը գերազանցեց մեր սպասելիքները: Արթուրը կատարեց իր վարժությունները շատ լավ և, հավաքելով 84, 974 միավոր, զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը: Նա իրավունք ստացավ մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում ապրիլին կայանալիք «Թեստ իվենթ»-ին: Մարմնամարզիկներից Վահագն Դավթյանը (օղակներ) և Հարություն Մերդինյան (նժույգթափեր) դուրս են եկել եզրափակիչ և հոկտեմբերի 31-ին ու նոյեմբերի 1-ին կպայքարեն ուղեգրերի համար: Նրանց գործը քիչ ավելի դժվար կլինի. անհատական ձևերում միայն մեդալ նվաճելու դեպքում մեր մարզիկները իրավունք կստանան մասնակցելու օՕլիմպիական խաղերին»,-ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասաց մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Գլազգոյում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը: Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնակցելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին, և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներակայացնի օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում: