կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 23:00
Հասարակություն

Իսկ ինչ-որ մեկն ավելի՞ն էր սպասում Սերոբյան Երվանդից․ Գագիկ Համբարյան

Իսկ ինչ-որ մեկն ավելի՞ն էր սպասում Սերոբյան Երվանդից․ Գագիկ Համբարյան

Բացարձակ զարմանալ պետք չէ... Անձ, ով ժամանակին Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի ֆակուլտետային խորհրդի նիստում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ շատ լուրջ դեմքով հայտարարեց, որ ՇՊՀ այդ ժամանակվա կանոնադրությունը գրված է ապագայի համար, իսկ ուսանողների հետ հանդիպմանը նույն կեցվածքն ունդունած ևս մեկ անհեթեթություն արտաբերեց, թե ՇՊՀ-ում ամբիոնների վարիչների ընտրությունները ոչ թե տեղի են ունենում ըստ կանոնադրության, այլ,ադաթներով, որի մասին, ենթադրում եմ, միայն նա գիտի, ով երբրև չի սիրել ՇՊՀ-ն և այն քամահրական անվանել է «ձեր մանգոն»... Այս մասին գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ինչ վերաբերվում է ծրագիր կոչվածում գրագողության փաստերին, ապա նշեմ, որ երկար անուն ունեցող ամբիոնի վարիչ Վարդան Մանուկյանը չհերքեց, որ իր կողմից գրված և Երվանդ Սերոբյանի հետ համահեղինակած հոդվածների մասին վերջինս տեղյակ չէ (առկա է ձայնագրություն)...

Ու վերջապես, ամեն իշխանություն այս պաշտոնում նշանակելով ինչ-որ մեկին իր ԴԵՄՔՆ է ցույց տալիս... ՍԵրժ Սարգսյանի դեմքը Սահակ Մինասյանն էր, ով Սարգսյանի հրաժարականից ամիսներ անց որպես ՀԷԿ-ի սեփականատեր Նիկոլին բողոք էր գրել ու քննադատում էր Սերժ Սարգսյանին...

Հիմա կապիտուլյանտ Նիկոլի իշխանության "դեմքն" էլ, ըստ Գյումրիում տարածված լուրերի, նախկին ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ նախարար ստախոս Արայիկի այս դրածոն է...

Ի դեպ, հետաքրքիր է, ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի որևէ անդամ ուսումնասիրե՞լ է ռեկտորի թեկնածում ծրագիր կոչված այս թյուրիմացությունը և փետրվարի 19-ին բարձրաձայնելու է, օրինակ՝ գրագողության փաստերը...

Վահրամ Դումնյա՛ն, կարդացե՞լ ես ՇՊՀ ռեկտորի միակ թեկնածուի ծրագիր կոչվածը...»,- գրել է Համբարյանը։