կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 15:31
Սպորտ

Ակնկալում ենք մեկ օլիմպիական ուղեգիր. Հակոբ Սերոբյան

Ակնկալում ենք մեկ օլիմպիական ուղեգիր. Հակոբ Սերոբյան

Հայ մարմնամարզիկները հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը մասնակցելու են Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը նաև  օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն կտա: Այս կապակցությամբ մարմնամարզության Հայաստանի հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանը զրուցեց լրագրողների հետ:

«Վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած  մարմնամարզության միջազգային մրցումներում, որին մասնակցում էր 127 մարզիկ 7 երկրից, հայ մարզիկներն, ընդհանուր առմամբ, 7 մեդալ  նվաճեցին:  Արթուր Դավթյանը   2-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ նվաճեց, իսկ  Մերդինյանը՝ նժույգթափերում`  ոսկի:  Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը տեղի է ունենալու մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:  Աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու է 3 մարզիկ: Հենացատկի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկ և բազմամարտ  ձևերում, Վահագն Դավթյանը` օղակներ վարժությունում, իսկ Հարություն Մերդինյանը` նժույգաթափեր վարժությունում: Այս անգամ աշխարհի առաջնությանը մասնացելու է շուրջ 500  մարզիկ: Ակնկալում ենք մեկ օլիմպիական վարկանիշ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

 Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նաև նշեց, որ մրցավայր կմեկնեն հոկտեմբերի 17-ին, քանի որ առաջնության մեկնարկից առաջ պետք է ներկայանալ, հակառակ դեպքում` տվյալ հավաքականը տուգանքի կենթարկվի:

«Շատ հավաքականներ մրցումներից առաջ ուսումնամարզական հավաք են անցկացնում մրցավայրում, սակայն մենք ֆինանսի հետ կապված խնդիրներ ունենք, այդ պատճառով ուսումնամարզական հավաքներ չենք անցկացնում, բայց տղաները նույնիսկ այսպիսի պայմաններում քրտնաջան աշխատում են, իսկ արդյունքները շուտով կտեսնենք»,- եզրափակեց Սերոբյանը:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի