|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կատալոնական «Բարսելոնան», նվաճելով Եվրոպայի սուպերգավաթը, տիտղոսների քանակով գերազանցեց իր հակառակորդ Մադրիդի «Ռեալին»։ Այժմ կապտանռագույններն ունեն 76 տիտղոս, իսկ արքայականները՝ 75:
Դեռևս ոչ մի թիմ չի կարողացել այսքան մոտ կանգնել արքայականի ռեկորդին, սակայն կատալոնացիները կարողացան նաև գերազանցել այն: Երիտասարդ մարզիչ Պեպ Գվարդիոլան երեք տարվա ընթացքում նվաճեց 12 տիտղոս: Անկասկած, սա լուրջ մարտահրավեր է ֆուտբոլային աշխարհին: Իսկ մադրիդցիների նոր սպառազինված կազմը թեժ և անզիջում պայքար է խոստանում 2011/12 մրցաշրջանում:
«Ինչ վերաբերվում է մեր տիտղոսներին, կասեմ հետևյալը. երեք տարում 15 հնարավորից՝ 12-ը շատ է։ Դա ուղղակի անիրական է։ Այնուամենայնիվ, մենք պետք է ուժեղացնենք մեր խաղը։ Եթե ես այլ կարծիքի լինեի, ապա իմ փոխարեն ուրիշ մեկը կաշխատեր», - Գվարդիոլային մեջբերում է Marca-ն։