Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփեց տարին:
«Վորոնինի մրցաշարը մեզ համար փորձարկում էր: Այնքան էլ լավ չէինք պատրաստվել, սակայն կարողացանք մեդալներ նվաճել: Այս տարի բարձր արդյունք ցույց տվեցինք, քանի որ բոլոր մրցաշարերում կարողացանք մեդալ նվաճել: Արթուր Թովմասյանը լավագույնն էր օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը մեդալ նվաճեց բազմամարտում և առաջին տեղը գրավեց հենացատկում: Եթե Դավթյանը կարողանա «Թեստ Իվենթ»-ում նույնպես նման բարձր արդյունք ցույց տալ, վստահ եմ, որ ձեռք կբերի օլիմպիական ուղեգիր: Գոհ եմ իմ սաների ելույթներից և վստահ, որ հաջորդ տարի մենք լուրջ պատրաստվելու ենք օլիմպիական խաղերին:
Պլանավորած մրցաշարեր և հավաքներ ունենք, բայց հստակ չենք կարող ասել, թե որ մրցաշարերին կմասնակցենք, քանի որ կախված է ֆինանսներից: Եթե օլիմպիական կոմիտեն աջակցի, մենք մեր պլանավորած ծրագրով առաջ կգնանք»,- ասաց մարզիչը:
Խոսելով Հայաստանի` 2015 թվականի 10 լավագույն մարզիկների ընտրության մասին` Սերոբյանն ասաց. «Ուրախ եմ, որ իմ 3 սաները թեկնածուների թվում են: Իմ կարծիքով` առաջին տեղը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Ալեքսանյան Արթուրինն է, իսկ 2-րդը` Հարություն Մերդինյանը, ով այս տարի Եվրոպայի առաջնությունում գրավեց 2-րդ տեղը և աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ»: