|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու գործի շրջանակներում երեկ Քննչական կոմիտե է հրավիրվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քննության արդյունքներով՝ 2015թ. սեպտեմբերի 23-ին հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակիչներ Արարատ Գրիգորյանին, Հակոբ Պետրոսյանին և Արմեն Սարգսյանին: Նրանցից երկուսի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը, իսկ մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել:
Համաձայն Սմբատ Հակոբյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության` նրան պատճառված վնասվածքների աստիճանը գնահատվել է ծանր։