Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով ձերբակալված երեք անձանց նկատմամբ: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից:
ՔԿ-ից միաժամանակ տեղեկացրեցին, որ դատարանը բավարարել է մեղադրյալներից Հակոբ Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառել գրավը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քննության արդյունքներով՝ 2015թ. սեպտեմբերի 23-ին հիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ` 1978թ. ծնված Արարատ Գրիգորյանը, 1984թ. ծնված Հակոբ Պետրոսյանը և 1979թ. ծնված Արմեն Սարգսյանը, ովքեր նույն օրը ձերբակալվել են: Նշենք, որ, համաձայն Սմբատ Հակոբյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության, նրան պատճառված վնասվածքների աստիճանը գնահատվել է ծանր։