Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արդեն տեղեկացրել ենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամներն առևանգել եւ ծեծել են գործարար, «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին: Yerevan news-ի տեղեկությունների համաձայն` Արսեն Ավետիսյանի առևանգումը պայմանավորված է «Էյր Արմենիա» ավիաընկերության կուտակած ընթացիկ պարտքերի հետ «Տարոն-Ավիա» ընկերությանը: «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն և սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, ըստ կայքի տեղեկությունների, «Էյր Արմենիա» ավիաընկերության պարտքը, վերածելով «գողական բազառի», պարտքը, այսպես ասած, հանձնել է Նեմեց Ռուբոյին: Այսօր արդեն ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը`՝ Իզաբելա Մելքումյանը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին ` ներկայացնելու իրավիճակը:
Նշված դեպքերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով yerkir.am-ը կապ հաստատեց ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Նա հայտարարեց, որ լրատվամիջոցների հեռախոսային որևէ հարցի չի պատրաստվում պատասխանել: «Ես չեմ պատասխանի Ձեր ոչ մի հարցին: Ես լրատվամիջոցների հեռախոսային հարցերին չեմ պատասխանում»,- հայտարարեց Հայրապետյանը և անջատեց հեռախոսը: Ինչպես ասում են` մեկնաբանությունները թողնում ենք ձեզ: