|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ՀՀ ոստիկանության բաժին բերման են ենթարկվել 28-ամյա Ա. Գրիգոյանը, 36-ամյա Ա. Սարգսյանը եւ 28-ամյա Հ. Պետրոսյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ երեկ էլ ոստիկանության Կենտրոնականի բաժին էր ներկայացել և բացատրություն տվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի կողմից նշված անձը՝ Տիգրան անունով, ով նախկինում աշխատել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):