|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովի հայտարարությունը Ռուսաստանի կազմի մեջ պետության մտնելու հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին. հայտնում է ТАСС-ը:
«Իրականում, եթե ես ճիշտ եմ հասկանում` նման հայտարարություն հանդիպման ժամանակ (Տիբիլովի և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի) չի արվել»,- պարզաբանել է Պեսկովը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, Հարավային Օսիայում շատ կան Ռուսաստանի հետ ինտեգրման աջակիցներ։
Պեսկովը հրաժարվել է զարգացնել այդ թեման`սահմանափակվելով այսքանով:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը մտադիր է հանրաքվե նախաձեռնել Ռուսաստանի կազմի մեջ պետության մտնելու հարցով: