Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը չի ցանկանում պատասխանել լրատվամիջոցների հարցերին, որոնք վերաբերում են Ղրիմի հանրաքվեի արդյունքներին: Yerkir.am-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ բոլոր հարցերի պատասխանները տվել է դեռ շաբաթ օրը` մինչև Ղրիմի հանրաքվեի անցկացումը:
Մեր այն հարցին` չէ՞ որ շաբաթ օրը դեռ հանրաքվեն տեղի չէր ունեցել, իսկ մեր հարցերը կապված են հանրաքվեի արդյունքների հետ, Գեղամյանը պատասխանեց. «Շաբաթ օրվա իմ հարցազրույցում ես խոսել եմ թե' հանրաքվեից առաջ, թե' հետո եղած բոլոր հարցերի մասին»:
Եվ այսպես` Գեղամյանի ղեկավարած կուսակցության կայքէջում տեղադրված ինֆորմացիայից երեւում է, որ Գեղամյանը կողմ է արտահայտվել այդ հարնաքվեի անցկացմանը` անարգանքի սյունին գամելով այն լրատվամիջոցներին, որոնք համարձակվում են հանդես գալ Արևմուտքի, այլ ոչ թե Ռուսաստանի շահերից: