կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 11:32
Աշխարհ

Ռուսաստանը նշել է Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեի ժամկետը

Ռուսաստանը նշել է Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեի ժամկետը

Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով հանրաքվե կարող է անցկացվել մայիս-հունիսին։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

«Կարծում եմ, որ ապրիլի 10-ին, երբ Հարավային Օսիայում կանցկացվեն հանրապետության նախագահի ընտրությունները, հանրաքվեի անցկացման ժամանակը պարզ կլինի։ Ընտրություններից հետո՝ նախագահի երդմնակալությունից հետո, նա կիրականացնի այս ընթացակարգը։ Կարծում եմ, որ դրա համար շատ ժամանակ չի պահանջվի՝ մայիս-հունիս»,- ասել է նա ՏԱՍՍ-ին։

Վոդոլացկին նշել է, որ Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելը հանրապետության շատ բնակիչների երազանքն է 2008 թվականից։

Մեկ օր առաջ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ մոտ ապագայում հանրապետությունը օրինական քայլեր կձեռնարկի՝ Ռուսաստանի մաս դառնալու համար։