կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-16 22:40
Հասարակություն

Սուրիկ Խաչատրյանի մեքենան վթարի՞ է ենթարկվել

Սուրիկ Խաչատրյանի մեքենան վթարի՞ է ենթարկվել

Այսօր` հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան- Մեղրի ավտոճանապարհի 136-րդ կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի 148 շենքի բնակիչ, 51-ամյա Արագած Ղեվոնդյանի վարած Mercedes մակնիշի 077 ՕՕ 77 համարանիշի և Վայք քաղաքի Շահումյան փողոցի 102 շենքի բնակիչ, 24-ամյա Մովսես Ավագյանի վարած Nissan մակնիշի 34 FV 388 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եղել է Mercedes -ի մեջ և շտապելիս է եղել Երևան` մասնակցելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին և «Հայագրոֆորում» համաժողովին: Նշվում է նաեւ, որ ավտոմեքենաները քննիչը չի տեղափոխել հատուկ պահպանվող տարածք:

Մանրամասները` այստեղ