Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի» գործով դատական նիստը:
Սուրիկ Խաչատրյանն այսօր ներկայացել է դատարան` ապացույցներ ներկայացնելու` որ հայցն ինքն է ներկայացել, եւ որ Մարտին Զիլֆուղարյանն իսկապես իր ներկայացուցիչն է: Մարտին Զիլֆուղարյանը միջնորդել է հայցադիմումում նշված հայցվորի անունը Սուրեն Խաչատրյանի փոխարեն համարել Սուրիկ Խաչատրյան: Անճշտությունների պարզաբանումից հետո Ս.Խաչատրյանը հապճեպ հեռացավ դատարանից:
Նախկին մարզպետն անգամ չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը հայցով դիմել է դատարան` համարելով, որ «Առավոտ»-ում հրապարակված` Սամվել Հարությունյանի որոշ հայտարարություններ ոտնահարում են իր պատիվն ու արժանապատվությունը:
Լուսանկարը` aravot.am-ի: