|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Բուդաղյանների ընտանիքի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողներին ներկայացրեց, թե ով ում վրա է կրակել Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ընթացքում: Պաշտպանի խոսքով` չմոնտաժված տեսաժապավենից պարզ երևում է, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանի որդին, ով այսօր ազատության մեջ է, դիրքավորվում ավտոմեքենայի հետևում և կրակոցներ արձակում:
Ըստ նրա` նախորդ` մոնտաժված տեսանյութում այդ հատվածն աղավաղված է: Պաշտպանը հայտարարեց, որ դեպքի ամբողջական տեսագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ շենքից կրակոց է եղել: Բացի այդ, ըստ նրա, իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տնից կրակոց է տեսել, սակայն թե ով է արձակել այդ կրակոցը, չի հասցրել ֆիքսել:
Պաշտպանը հերթական անգամ շեշտեց, որ դեպքի վայրում արձակված վերջին կրակոցի ձայնն էականորեն տարբերվում է մյուս կրակոցների ձայներից: Սակայն փորձագետներն այդ հանգամանքը բացատրել են նրանով, թե տվյալ պահին միաժամանակ հնչել են երկու կրակոցներ, որոնց ձայները միախառնվել են:
Ալումյանը փաստեց, որ Ավետիք Բուդաղյանի մարմնին հայտնաբերված վնասվածքն ունի վերևից ներքև ուղղությունը:
Միջադեպի ընթացքում ով, ինչպես և ում վրա է կրակում` yerkir.am-ի տեսանյութում ցուցադրում է պաշտպանը: