Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 26-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Սարգսյանի և թիկնապահի` Նիկոլայ Աբրահամյանի մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած վթարի փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Նշենք, որ վթարի մեղավորը պարզ կդառնա նշանակված փորձաքննության եզրակացության արդյունքների ստացումից հետո, ըստ այդմ` էլ պարզ կդառնա` գործով մեղադրյալ կլինի՞, թե՞ ոչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամեն կերպ փորձ է արվում Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրանին, ջրից չոր դուրս բերել: Դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը խոստովանել էր, որ ինքն է ղեկին եղել, այդ իսկ պատճառով քննիչները միայն նրան և Գորիսի անտառտնտեսության պետի որդուն` Վահագնին են տարել Գորիսի հիվանդանոց` խմածությունը ստուգելու: Հիվանդանոցի տված եզրակացության համաձայն` երկուսն էլ խմիչք օգտագործած չեն եղել:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս) նախատեսված առավելագույն պատիժը ազատազրկումն է մինչև 2 տարի ժամկետով: