|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamsyan.com-ի փոխանցմամբ ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Մենք կանգնած էինք խաչմերուկում, երբ Ծերեթելիից լսեցինք շտապօգնության ձայնը: Մոտենալով Չեխով խաչմերուկ` տեսանք, որ շտապօգնությունը ոչ միայն ձայնային, այլ նաև լուսային ազդանշաններն է միացրել, ու եթե Opel-ը ուշադիր լիներ, մանավանդ, որ գլխավոր ճանապարհը սկոռիինն էր ու լսեր սիրենայի ձայնը, ապա վթարը չէր լինի»:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: