Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանի տրամադրությունը շատ բարձր է: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, ի պատասխան Yerkir.am-ի հարցի, հայտարարեց ԱԺ նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը եւ ընդգծեց. «Իսկ դուք ի՞նչ էիք կարծում, 58.6 տոկոս ձայն ստանալուց հետո դժգոհությո՞ւն պետք է լիներ»:
Yerkir.am-ը հետաքրքրվեց նաեւ, թե նախագահը գո՞հ է նրա կատարած աշխատանքից: ՀՀԿ շտաբի պետը նշեց, որ հարցը պետք է ուղղել հենց Սերժ Սարգսյանին:
«Իսկ դուք անձամբ գո՞հ եք Ձեր աշխատանքից» հարցին Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այո, ես անձնապես շատ գոհ եմ իմ աշխատանքից, նաեւ շտաբի բոլոր աշխատողներից եմ գոհ, շատ լավ աշխատել են: Այդ մասին խոսում են նաեւ ընտրությունների արդյունքները»:
Չնայած սրան` Աբրահամյանը չբացառեց, որ որոշ մարզպետերի եւ քաղաքապետերի կարող են նկատողություններ հայտարարվել` վատ աշխատանքի եւ գրանցած վատ արդյունքների համար: «Հնարավոր է ամեն ինչ, մենք ըստ աշխատանքի պետք է գնահատենք, չէ՞»,- նշեց նա:
Հետաքրքրվեցինք նաեւ` սպասե՞նք լուրջ փոփոխությունների: «Ես չգիտեմ, իհարկե, դուք ինչ նկատի ունեք` լուրջ ասելով, բայց, իհարկե, սպասեք փոփոխությունների, փոփոխություններ անպայման կլինեն, որոնք եղել են բոլոր ընտրություններից հետո: Լուրջ ռեֆորմներ են իրականացվելու»,- հայտարարեց Աբրահամյանը:
Նա կրկին չբացառեց, որ հնարավոր է` կոալիցիա կազմվի: