|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ անսպասելի մեկնել է արտերկիր: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այդ այցի մասին պաշտոնապես ոչինչ չի հրապարակվում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե որտեղ է ՀՀ վարչապետը, ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից այսպիսի պատասխան տվեցին. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա մասնավոր այցով մեկնել է արտերկիր»: Նկատենք, որ հենց այս այցի համար էր, որ Կառավարության նիստի օրը հինգշաբթիից տեղափոխվեց չորեքշաբթի: Իսկ թե ինչ է թաքնված այդ «մասնավոր այցի» մեջ, և ինչու է գաղտնի պահվում անգամ, թե որ երկիր է նա մեկնել, պարզ չէ:
Բայց «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը Մոսկվա է մեկնել՝ էլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ռուսական կողմի հետ ինչ-ինչ հարցեր պարզելու համար: Բայց կողմերը նախընտրել են այդ հանդիպումը ոչ պաշտոնական ֆորմատով կազմակերպել՝ավելորդ ուշադրություն չգրավելու համար: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ-ում էր գտնվում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որը հանդիպեց նաև Սերժ Սարգսյանի հետ ու, հավանաբար, կիսատ հարցեր են մնացել, որոնք պարզելու համար վարչապետը ՌԴ մեկնեց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։