կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-14 21:00
Քաղաքական

Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա. Իրանի փոխնախագահ

Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա. Իրանի փոխնախագահ

 Այսօր Երևան ժամանած Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել են լրագրողների հետ: Իրանի փոխնախագահը ասել է, որ որեւէ խոչընդոտ և սահմանափակումներ չկան` զարգացնելու Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները։ Իրանի փոխնախագահը նշել է, որ հայ-իրանական երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։

«Իրանի հաջողությունները 5+1 ձեւաչափում նոր պայմաններ եւ նոր հեռանկարներ են ստեղծում տնտեսական կապերի զարգացման համար։ Էլեկտրահաղորդակցության երրորդ գծի շինարարությունը բարդություններ ունի, բայց շնորհիվ անցած տարի վարչապետ Աբրահամյանի այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների, բանակցությունները շարունակվում են»,- ասել է Իրանի փոխնախագահը: Իրանի փոխնախագահը նշել է նաև, որ հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտային եւ երկաթուղային հաղորդակցությանը առնչվող հարցեր։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ կոնկրետ հարցեր են քննարկվել, միայն հույս է հայտնել, թե տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցությամբ կհաջողվի Պարսից ծոցը կապել Սեւ ծովի հետ։ Ջահանգիրին նշել է, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համագործակցության նոր պատուհան է բացում` միաժամանակ ընդգծելով միասնական մաքսային պատուհանի մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։