|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հուլիսի 8-ին Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին Իրան-Չինաստան պայմանագիրը սովորական համաձայնագիր է անվանել՝ նշելով, որ արտասահմանյան ԶԼՄ-ները սկսել են սաբոտաժի ենթարկել հարաբերությունները Թեհրանի և Պեկինի միջև. այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Նշելով Իրանի և Չինաստանի միջև համաձայնագրի 25-ամյակը, Վաեզին ասաց, որ սա սովորական փաստաթուղթ է, որը ստորագրվել է հարաբերությունների ամրապնդման համար: Անդրադառնալով սոցիալական ցանցերում առաջացած խառնաշփոթին՝ նա նշել է, որ քարոզչությունն աջակցվում է դրսից:
Մեկնաբանելով կառավարության երեք ճյուղերի ղեկավարների առաջիկա հանդիպումը, Վաեզին շեշտեց, որ համաշխարհային լրատվամիջոցները հովանավորող արտասահմանյան պետությունների նպատակը ժողովրդի և երկրի պաշտոնատար անձանց միջև պառակտում ստեղծելն է:
Ավելի վաղ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին ասել էր, որ Չինաստանի հետ համագործակցության համաձայնագրի գաղափարը հետզհետե հայտարարվել է դրա հայտնվելու պահից՝ նշելով. «Մենք դա անմիջապես հայտարարեցինք հանրությանը, երբ Չինաստանի կառավարությունը դրականորեն արձագանքեց իրանական նախագծին և հայտարարեց, որ պատրաստ է բանակցությունների»:
Կառավարության խոսնակը նշել է, որ ներկայումս ընթանում են վերջնական բանակցություններ՝ Չինաստանի հետ համաձայնության գալու համար: