կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-03 10:55
Քաղաքական

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտ չկա. Շավարշ Քոչարյան

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտ չկա. Շավարշ Քոչարյան

Խորհրդարանում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին, նշեց, որ որևէ խնդիր չեն տեսնում նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման համար: 

«Մենք կարող է խնդիր չտեսնենք, բայց ի՞նչ մոտեցում կա մեր գործընկեր պետությունների մոտ։ Հայտնի է, որ այս գործողությունների հետ կապված` երկար ժամանակահատվածում քաղաքականություն է վարվել, բայց սպասելիքները չարդարացան: Այդ հանգամանքը հաշվի առնելով էլ` մեզ իրավունք ենք վերապահում նման հարցադրում անելու»,- հակադարձեց պատգամավորը։ 

ԱԳ փոխնախարարն էլ կրկնեց, որ ԱԳՆ որևէ խոչընդոտ չի տեսնում, որպեսզի նոր պայմանագիրը ստորագրվի նոյեմբերի 24-ին։