|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչու չհամաձայնեց մասնակցել Անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանել է` եթե զորահանդես ընդունողը Տեր-Պետրոսյանը լիներ, հաճույքով կմասնակցեր. «Դե, ավազակապետերի հետ ինչ խրախճանքի կարելի է մասնակցել: Ավազակապետերի հետ կարելի է բանակցել երկիրն իրենց լծից փրկելու ուղղությամբ»:
Զուրաբյանը նաեւ հավելել է, որ Անկախության տոնի առթիվ իշխանությունների ամենամեծ նվերը ժողովրդին կարող էր դառնալ լեգիտիմ իշխանության հաստատումը Հայաստանում:
«Երկիր». Ակնհայտ է, որ սույն երիտասարդը այդպես էլ չի ընկալել անկախության խորհուրդը, այն Անկախության, որ նաեւ «իր ժամանակն էր»: