Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Ինչ-որ տեղ բնական եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը, որ պատրաստ է պատասխանատվություն կրել Նիկոլ Փաշինյանի նոր կապիտուլյացիա ստորագրելու պարագայում։ Բայց, առնվազն, Դաշնակցության անունից կարող եմ հստակ ասել, որ ոչ միայն չենք խրախուսում և պատրաստ ենք օգնել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, այլ մեզ հասու բոլոր միջոցներով փորձելու ենք կանխել , խոչընդոտել, այդ թվում՝ հեռացնել իշխանությունից, որպեսզի երկիրը չբերի նոր կապիտուլյացիայի»,-այս մասին News.am-ին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Լևոն Տեր-Պետրոսյանը նույն բառերն ասել է 1992 և 1997 թվականներին․ իր տեսակետն է եղել, որ այլ տարբերակ չկա, պետք է հանձնել Արցախը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կնքել «խաղաղության» պայմանագիր, բայց նրան իշխանությունից հեռացնելուց հետո փաստվեց , որ ճանապարհ կա․ եկավ նոր իշխանություն, ցույց տվեց, որ այլ ճանապարհ կա, երկիրը 20 տարի ապրեց խաղաղ, տնտեսությունըբ զարգացավ , բանակը վերակառուցվեց»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
News.am-ի հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ` տեսանյութում: