կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-11 22:59
Սպորտ

Այս ամենի մեղավորը ես եմ․Սարգիս Հովսեփյան

Այս ամենի մեղավորը ես եմ․Սարգիս Հովսեփյան

Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 3։0 հաշվով պարտվեց Ալբանիային։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հետխաղային ասուլիսում նշեց, որ այսօր հավաքականի խաղում ոչ մի լավ բան չտեսավ, և որ ամենի մեղավորն ինքն է։

 «Ամեն ինչ շատ վատ էր, և  ես եմ դրա մեղավորը, բայց սա ֆուտբոլ է, և այսօր խաղադաշտում միայն մեկ թիմ կար՝ Ալբանիայի հավաքականը: Ոչ մի լավ բան չտեսա մեր թիմի խաղում:  Մեր հավաքականն այսօր անթասիբ   ֆուտբոլ խաղաց: Իհարկե մարզչի համար շատ դժվար է նմանատիպ խաղերից հետո: Հասկանում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ինձ վրա: Ամեն ինչ շատ վատ էր: Շատ վատ աշխատեցինք: Ինչով որ կարող էինք օգնել հավաքականին, փորձում էի օգնել: Ցավոք, չկարողացա: Եղան լավ խաղեր, բայց այս վերջին խաղն ամեն ինչ ջնջեց: Այս ամենի մեղավորը ես եմ»,- ասաց Հովսեփյանը