Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱԱ-2018-ի ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան խաղից հետո լրագրողների հետ զրուցեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Խնդիրները բազմաթիվ են: Չկա մի տեղ, որ ասես խնդիր չկա: Պետք է հետևություններ անենք, որ Ղազախստանի հետ խաղին նույն սխալները չկչկնենք: Խոսքեր չկան ասելու:
Հանդերձարանում շատ վատ մթնոլորտ էր: Ասում եմ՝ խոսքեր չկան ասելու: Խայտառակ պարտություն էր, որի ամենամեծ մեղավորը ես եմ, քանի որ թիմի ավագն եմ: Ես եմ պատասխանատու այս թիմի համար ու այս պարտությունը վերցնում եմ ինձ վրա»:
Անդրադառնլով երկրպագուների թեմային Մխիթարյանն ասաց. «Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր եկան մեզ աջակցելու ու հավատում են մեզ: Չենք կարող բոլորին գոհացնել: Ոչ բոլորը կարող են մեզ սիրել, մենք էլ ոչ բոլորին կարող ենք գոհացնել»,-ասաց Մխիթարյանը: