կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 14:54
Իրավական

Կավատության համար դատապարտված կինն այժմ հայտնի պարբերականներից մեկի աշխատակից է

Կավատության համար դատապարտված կինն այժմ հայտնի պարբերականներից մեկի աշխատակից է

Մի քանի ամիս է, ինչ կավատության համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Նունեն (անունը փոխված է) պատիժը կրում է բաց տիպի ռեժիմում: Նունեն երկու բարձրագույն կրթություն է ստացել, բայց հանգամանքների բերումով «այլ գործունեությամբ է զբաղվել», ինչի համար էլ հայտնվել է ճաղերի հետևում: Շնորհիվ ստացած կրթության` Նունեն այսօր հայտնի հանդեսներից մեկի` գովազդների համար պատասխանատուն է:

Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով պատժի կրման ռեժիմի փոփոխության մասին` նա նշեց, որ ՔԿՀ-ն հաշվի է առել այն հանգամանքը, որ իր մոր մահից հետո երեք երեխաները մնացել են առանց խնամակալի, բացի այդ` նրա համար երաշխավորել են «Աբովյան» ՔԿՀ-ի կին կալանավորները:

Ամեն օր կինն առավոտյան 8-ին ՔԿՀ-ից դուրս է գալիս և երեկոյան վերադառնում կալանավայր: «Նոր աշխատանքն իմաստավորել է կյանքս, էն ժամանակ չկարողացա ինձ պաշտպանել, հիմա եմ դա անում»,- ասաց նա:

Նունեն հայտնեց, որ հայտնի դատապարտյալ Կարիճ Լիլոյից հետո ինքը երրորդ դատապարտյալն է, որի նկատմամբ վերջին երկու տարում բաց տիպի ռեժիմ է կիրառվում:

Նունեի պատժի կրման ավարտին մնացել է 1 տարի 4 ամիս: