Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համարում է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա, և այժմ չհայտարարված պատերազմ է ընթանում: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
«Վրացիները շատ լավ գիտեն. հարյուրավոր ռուսական տանկեր, զրահապատ մեքենաներ, «Գրադ» համակարգեր հատում են միջազգային սահմանը և հարձակվում գյուղերի ու քաղաքների վրա։ Եվ աշխարհը չի կողմնորոշվում՝ ինչպե՞ս այդ ամենը անվանել»,- գրել է Սահակաշվիլին:
«Դա ներխուժում է։ Դա պատերազմ է։ Ինչո՞ւ միջազգային հանրությունն իրերն իր անուններով չի կոչում: Ես կարծում եմ, որ այժմ մեր շրջանում տեղի են ունենում ավելի կարևոր բաներ, քան ինչ-որ մեկի գլխին սառը ջուր լցնելը։ Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի բոլոր հարևանների ճակատագիրը վտանգի տակ է Դոնեցկում, Լուգանսկում և Մարիուպոլում»,- գրել է նա: