կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-22 11:00
Իրավական

Մանկապղծության համար դատապարտված նախկին գործարարի մահվան դեպքի առթիվ փորձաքննություն է նշանակվել

Մանկապղծության համար դատապարտված նախկին գործարարի մահվան դեպքի առթիվ փորձաքննություն է նշանակվել
Արդեն հայտնել ենք, որ երեկ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է մանկապղծության համար դատապարտված նախկին գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը: Նշենք, որ նա իր պատիժը կրում էր «Հրազդան» ՔԿՀ-ում: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նա հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 21-ին՝ հերթական քիմիաթերապիայի կուրսն անցնելու համար: Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: