կարևոր
3385 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-19 17:49
Քաղաքական

Պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ ժողովուրդն էլ ձեզնից պրծնի․ Աննա Մկրտչյանը՝ իշխանությանը

ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Աննա Մկրտչյանն իր ելույթում ասաց․ «Ակնհայտ է, որ Նիկոլի համար Հայաստանի գոյությունն աքսիոմա չէ, թեորետիկ է թե Հայաստանի Հանրապետությունը, թե Արցախի Հանրապետությունը, թեորետիկ է հայրենիքի համար ընկած հայորդին, հայ ժողովրդի պատմությունը, հաղթանակները։ Աքսիոման մեկն է՝ աթոռը, իշխանությունը, փողը, իհարկե յուր խմբավորման հետ միասին։ Այո, ճիշտ եք ասում, պրոբլեմը դուք եք, պրոբլեմը ձեր մեջ է, ձեր հետեւություններն ու եզրահանգումներն էլ են ճիշտ։ Եվ ըստ ձեր հետեւությունների և եզրահանգումների՝ պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ այս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի»։

Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն էր ասել. «Կարո՞ղ է մենք ենք խնդիրը, հելնենք ռադ լինենք, էս ժողովուրդն էլ պրծնի»:
Մանրամասն՝ տեսանյութում։