Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բիբին, Բիբին, էդ մարդուն ծախել են մեր ապրանքը, հիմա ինքն էլ անում է այն, ինչ ուզում է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը` խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման մասին:
Նրա կարծիքով` նախագահին դիմել պետք չէ, քանի որ հոսանքն այլևս մերը չէ: «Ի՞նչ եք կպել Բիբինից, մեր օլիգարխների ձեռքը մենք կրակը չենք ընկե՞լ: Է, Բիբինի ազգանունը կարող էր, չէ՞, լինել Բիբինյան: Բիբինի պետքին էլ չի, նա բիզնեսմեն է, ուզում է հարստանալ ու, նստած, իր փողն է հաշվում: Բիբին ա, ինչ ա, տեսե՞լ եք` իրեն ոնց ա պահում»,- ասաց Դանիելյանը:
Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Բիբինն ԱԺ չէր էր գնում` էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված լսումներին մասնակցելու, Դանիելյանը պատասխանեց, որ Բիբինը մեզ չի հարգում: «Մեր իշխանության կեցվածքից է գալիս նրա վերաբերմունքը»,- ասաց նա: