|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Թուրքիայի Շըրնաք նահանգում քուրդ երիտասարդի դաժան սպանության վերաբերյալ:
Ըստ Siyasihaber-ի՝ DIHA-ն ձեռք է բերել և հրապարակել լուսանկար, որում ոստիկանատան դիմաց հավաքված մի խումբ մարդիկ լուսանկարվում են 24-ամյա քուրդ երիտասարդի դիակի հետ: Լուսանկարն արվել է, երբ երիտասարդի դին մեքենայի հետևից կապած 100 մետր քարշ տալուց հետո մեքենան կանգ է առել ոստիկանատան դիմաց:
Լուսանկարում երևում է մոտ 30 ոստիկան, ովքեր նախ լուսանկարում են քուրդ երիտասարդի՝ մեքենայի հետևից կապված դին, այնուհետև՝ իրենք լուսանկարվում:
