|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսի հյուսիսային տարածքներում ձևավորված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում գտնվող Էրջան օդանավակայանում ոստիկանները դաժանաբար ծեծել են հարբած զբոսաշրջիկի. հաղորդում է hurriyet.com.tr կայքը:
Միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի փոխվարչապետ և ԱԳՆ ղեկավար Քուդրեթ Օզերսայը նշել է, որ նմանատիպ դեպքերը չպետք է տեղ ունենան ոստիկանությունում, դա վնասում է իրենց երկրի հեղինակությանը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանը զբոսաշրջիկին քարշ տալիս, այնուհետև հարվածներ հասցնում:
Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ոստիկանը նման քայլի է գնացել, քանի որ զբոսաշրջիկը սկսել էր հայհոյել նրան: