Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ստամբուլում հարձակման էր ենթարկվել տարեց զույգ. նրանց կողոպտել էին, կապել եւ հեռացել: Ամուսինը մահացել էր, իսկ կինը ծայրահեղ ծանր վիճակում էր:
Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ չարագործների զոհերը հայտնի ոսկերիչներից 87-ամյա Պետրոս Դեմիրճին (Յակուբ) ու նրա կինը` 79-ամյա Սեդա-Աիդա Դեմիրճին են եղել:
Տարեց ամուսինները մենակ են եղել` Ջումհուրիեթ թաղամասի իրենց տանը: Նրանց բնակարան են ներխուժել երեք տղամարդ, դաժանորեն ծեծել, կապկպել ամուսիններին և թալանել տունը՝ տանելով մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն: Ապա տան սպասուհին, անհանգստանալով, որ դռան թակոցներին տանտերերը չեն արձագանքել, զանգահարել էր ոստիկանություն:
Նշվում է որ Պետրոս Դեմիրճին Ստամբուլի «Փակ շուկայի» «Ֆելեմենք» ոսկերչական հաստատության սեփականատերն էր: