կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-30 17:23
Իրավական

Գյումրիում սպանված երիտասարդի հարազատների կողմից ծեծի ենթարկված բժիշկները հարցաքննվում են

Գյումրիում սպանված երիտասարդի հարազատների կողմից ծեծի ենթարկված բժիշկները հարցաքննվում են

Գյումրիում հոկտեմբերի 29-ի երեկոյան դանակահարվելու հետեւանքով մահացած` 26-ամյա Արտյոմ Ադանալյանի ընտանիքն ու ընկերները շատ ագրեսիվ են դիմավորել շտապ բուժօգնության աշխատակիցներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել են կանչը սպասարկած բուժաշխատողները։

 

«Նրանց դիմավորել է հարբած մի երիտասարդ, որը հայհոյել եւ քաշքշել է բուժաշխատողներին, հարվածել մեքենային: Բժիշկների պատմածից պարզ է դառնում , որ նրանց սպանվածի հարազատները ծեծի են ենթարկել:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրիի Շիրակշին բանավան հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով»,- տեղեկանում ենք կայքից:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձել նաև բժիշկների ծեծի ենթարկվելու հանգամանքը, և այս պահին նրանք քննչական բաժնում հարցաքննվում են: