|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հայտնի է դարձել, որ Շըրնաքում դաժանաբար սպանված` 24-ամյա Հաջը Բիրլիքը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Շըրնաքից կին պատգամավոր Լեյլա Բիրլիքի բարեկամն է:
Ըստ Demokrathaber-ի՝ պատգամավորը պատմել է, որ թուրք ոստիկաններն իրականում նրան գտել են վիրավոր վիճակում, այնուհետև սպանել են նրան:
«Նկարում պարզ երևում է, որ նա վիրավոր է: Նրա վրա կրակ են բացում հենց այդ մեքենայից, որի հետևից նրան կապել, այնուհետև 100 մետր քարշ են տվել»,- ասել է Բիրլիքը: