Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան, պետք է քվեարկության դրվի սահմանադրական փոփոխությունների լրամշակված նախագիծը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցչի ելույթից հետո սահմանադրական փոփոխությունների նախագիծն անմիջապես կդրվի քվեարկության:
Մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն իր ելույթում նշեց, որ այսօր քվեարկության դրվող սահմանադրական փոփոխությունների լրամշակված նախագիծը զգալի փոփոխությունների է ենթարկվել պատգամավորների բազմաթիվ առաջարկների հիման վրա: Նա մանրամասն ներկայացրեց հիմնական փոփոխությունները: Վարդան Պողոսյանը նշեց ՀՅԴ-ի ներկայացրած այն առաջարկները, որոնք ընդունվել են, մասնավորապես՝ 89-րդ հոդվածի մասին առաջարկությունը, որը հռչակում է, որ ԱԺ ընտրություններն անցկացվում են համամասնական եղանակով: Մինչ լրամշակելը Վենետիկի հանձնաժողովն առաջարկում էր այդ հոդվածը փոփոխության ենթարկելն իրականացնել ոչ թե հանրաքվեի, այլ ԱԺ պատգամավորների որակյալ մեծամասնության առկայությամբ: «ՀՅԴ առաջարկով այն պարտադիր պետք է դրվի հանրաքվեի, այսինքն` համամասնական ընտրակարգը փոփոխության չի կարող ենթարկվել միայն խորհրդարանի կողմից, և դրա համար անհրաժեշտ կլինի հանրաքվե»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Նա նշեց, որ ՀՅԴ մյուս առաջարկը վերաբերում էր կայուն մեծամասնության ձևավորման երկրորդ փուլի անցկացմանը, որի դեպքում թույլատրվում է կազմել դաշինքներ: «Դա շատ կարևոր դրույթ է, այն պարտադրում է ընտրական օրենսգրքին՝ երկրորդ փուլի անցկացումից առաջ հնարավորություն տալ առանձին կուսակցությունների նոր դաշինքներ կազմել»,- ասաց Վարդան Պողոսյանը: