|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը նիստ գումարեց, որի ընթացքում քննարկվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի հեղինակ Պողոսյանը և նշեց, որ եթե օրենքն ընդունվի, ապա հնարավոր կլինի օտարերկրյա դպրոցներում սովորող արական սեռի աշակերտներին տարկետում տալ: «Խոսքը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին, որոնք չեն ավարտել դպրոցը, բայց ընդգրկվում են զորակոչային տարիքում»,- ասաց նա:
Պողոսյանի ներկայացրած նախագիծը հանձնաժողովականներն ընդունեցին միաձայն:
Նիստից հետո Պողոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես հարցին`
նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանուն իր երեխաների՞, նա արձագանքեց. «Այո, հանուն մեր բոլորի երեխաների օրինագիծը դրական եզրակացություն ստացավ»:
Դիտարկմանը՝ օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանուն իր՝ Լոնդոնում սովորող որդու, Միհրան Պողոսյանը չարձագանքեց և հեռացավ: