Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն ընդունեց միաձայն: Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգմավոր, դեմ և ձեռնպահ չկար:
Նշենք, որ նախագիծը վերաբերում է ընտրական բարեփոխումներին: Այն բուռն քննադատությունների էր արժանացել պետաիրավական հանձնաժողովում և առաջին ընթրեցմամբ հարցի քննարկման ժամանակ: Պատգամավորները առաջին ընթերցմամբ վերապահումով էին կողմ քվեարկել` առաջարկելով կառավարությանը` երկրորդ ընթերցմանը փոփոխությունների ենթարկել օրինագիծը:
Կառավարությունն ընդունել էր պատգամավորների առաջարկները: Նշենք, որ նախագծում վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները: Բացի այդ` առաջարկվում է որոշ պատիժներ խստացնել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ, և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգավորություն չեն ներկայացնում, այլ, ընդհակառակը, խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:
Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը և հատկապես կառավարության ներկայացուցիչ` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին:
«Գոհունակությամբ փաստենք, որ կառավարությունն ընդունել է մեր բոլոր առաջարկությունները: Փաստորեն, կառավարությունը, հատկապես` փոխնախարար Հովհաննիսյանը, դրսևորեց բարձր պրոֆեսիոնալիզմ ու ադեկվատություն, և նախագիծը դարձավ իրավաբանորեն ճիշտ»,- ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը հորդորեց կառավարությանը, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ապահովվի թափանցիկությունը և կիրառվեն տեսախցիկները: «Ուզում եմ հույս հայտնել, որ մենք հետքայլ այս առումով չենք գրանցի»,- հավելեց նա: