կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 16:34
Քաղաքական

Կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկությունները ԲՀԿ-ն ներկայացրեց կառավարությանը

Կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկությունները ԲՀԿ-ն ներկայացրեց կառավարությանը

ԱԺ քննարկմանը ներկայացված` կուտակայինի հարցով կառավարության նախագծի վերաբերյալ ԲՀԿ-ն դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն առաջ է քաշում երեք հարց` բյուջե գնացող գումարները պետք է կանգնեցնել, հստակեցնել արդեն ֆոնդերում գտնվող 1,4 մլրդ դրամի ճակատագիրը, և վերջապես` կառավարությունը պետք է հստակ հայտարարի` ռեֆորմը շարունակվո՞ւմ է, դադարեցվե՞լ է, թե՞ ինչ է լինելու հետո:

 

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած ծրագրին քառյակի տարբեր մոտեցումներին, Միքայել Մելքումյանը նշեց, որ լուրջ տարաձայնություններ չկան, պարզապես տարբեր փուլերում լինում են տարբեր կարծիքներ, ինչը նորմալ է: «Ստրատեգիական առումով բոլոր չորս ուժերն էլ դեմ են կուտակայինին»,- ասաց նա:

 

Նշենք, որ կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ միայն Դաշնակցությունն ու ՀԱԿ-ն են ներկայացրել իրենց դիրքորոշումները` Դաշնակցությունը կողմ է, իսկ ՀԱԿ-ը` դեմ:

 

Խոսելով` կառավարության ծրագրի մասին` Մելքումյանը նշեց, որ կառավարությունը բոլոր քաղաքական ուժերից առաջարկներ է սպասում, ԲՀԿ-ն արդեն այսօր ուղարկել է այդ առաջարկները կառավարություն: Նա նշեց, որ դրանք վերաբերում են լուրջ փոփոխությունների, նաև կառավարությունից պահանջելու են երաշխիքներ: