կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-01 22:36
Քաղաքական

Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի գործադիր հանձնաժողովն արցախյան հակամարտությանը նվիրված բանաձև է ընդունել

Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի գործադիր հանձնաժողովն արցախյան հակամարտությանը նվիրված բանաձև է ընդունել

Արմեն Աշոտյանը գրում է.

«Քիչ առաջ ավարտվեց Կետնտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (CDI) գործադիր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էի նաև ես։ Նիստին քննարկվեց և ընդունվեց հատուկ բանաձև՝ նվիրված Արցախյան հակամարտությանը:
 
Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընթանիքներից մեկը, ի թիվս այլ գնահատականների, կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, ֆրանսիայի և ԱՄՆ-ի կենտրոնական դերով, որպես համանախագահների:
 
CDI-ը նաև կոչ է արել Եվրոպական Միությանը առավել ակտիվ դերակատարություն ստանձնել կոնֆլիկտի կարգավորման գործում:
 
Կազմակերպությունը նաև կոչ է արել երրորդ կողմերին զերծ մնալ ուղղակի և անուղղակի ռազմական միջամտությունից հակամարտությանը:
 
Բանաձևի տեքստի վրա հղումը կտեղադրեմ ավելի ուշ: